Միջուկային գործարքի հարցով հանդիպումը երկրին նրա շահերին հետևելու երաշխիքներ չտվեց. Իրանի ԱԳՆ
Հուլիսի 28-ին Վիեննայում իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր,ԳՀՀԾ) հարցով համատեղ հանձնաժողովի նիստը Իրանին իր շահերին հետևելու վերաբերյալ ոչ մի երաշխիքներ չտվեց: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Երեկ Վիեննայում կայացած հանդիպումը մեզ ԳՀՀԾ-ի ապագայի վերաբերյալ ոչ մի երաշխիք չտվեց,- ասել է Մուսավին,-մենք մեր հետագա քայլերը կորոշենք հաջորդ նախարարական հանդիպումից հետո (ԳՀՀԾ-ի երաշխավոր երկրներ)»:
Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չէ ԳՀՀԾ պահպանման վերաբերյալ եվրոպական ջանքների արդյունավետության հարցում:
Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկի եվրոպական մեխանիզմի՝ INSTEX-ի գործարկում եւ եւ նորմալ շահագործում:
Իրանի միջուկային գործարքի իրականացման համատեղ հանձնաժողովի նիստը քաղաքական տնօրենների մակարդակով տեղի է ունեցել կիրակի Վիեննայում Թեհրանի` Պարսից ծոցում իրավիճակի սրման եւ առկա պարտավորությունների կրճատման քայլերի ֆոնին:
Դրա արդյունքներով կողմերը պայմանավորվել են շուտով նոր նախարարական հանդիպում անցկացնել:
ԵՄ-ն Իրանի հետ INSTEX հաշվարկի մեխանիզմի աշխատանքի մեկնարկի մասին հայտնել էր հունիսի 28-ին քաղաքական տնօրենների մակարդակով միջուկային գործարքի վերաբերյալ նախորդ հանդիպմանը:
Հուլիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ INSTEXով կատարվել են մի քանի միլիոնի գործարքներ, թեեւ դա շատ քիչ է: Կիրակնօրյա հանդիպման տվյալներով՝ իրանական կողմը հայտնել է, որ եվրոպացիների ստեղծած մեխանիզմը դեռ չի աշխատել: