Թեհրանում մեկնաբանել են Իրանի ժողովրդի հետ «խոսելու» Պոմպեոյի ցանկությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրան այցելելու եւ Իրանի ժողովրդի հետ խոսելու մտադրությունը հոգեբանական պատերազմ է, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուասվին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Պոմպեոն հայտնել էր, որ Իրանը չի ընդունել Թեհրան այցելելու եւ Իրանի ժողովրդի հետ խոսելու իր առաջարկը: Այս մասին Պոմպեոն ասել էր իր հարցազրույցներից մեկում:
Նրա խոսքով՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մշտապես այցելում է ԱՄՆ, որտեղ ազատ խոսելու իրավունք ունի:
«Իրանցի լրագրողները աբզմիցս նրան հրավրել են հարցազրույցի, սակայն նրանք մերժել են: Զարմանալի է, որ նրանք նորից բարձրցնում են այդ թեման», - Fars-ը մեջբերում է Մուսավիին, որը այդ մասին Պոմպեոյի հայտարարությունը անազնիվ, «հոգեբանական գործողությունների» բառերի մաս է անվանել:
Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը հնարավոր է այն ժամանակ, երբ կորոշվի դրա օրակարգը եւ պարզ կդառնա, որ նման հանդիպումը գործնական արդյունքներ կբերի, սակայն, Մուսավին հավելել է, որ ԱՄՆ-ն, իրականում խուսափում է Իրանի հետ երկխոսությունից:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Զարիֆի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում, սակայն այդ որոշումը այդպես էլ չէր ընդունվել : Հետագայում ԱՄՆ-ն հուլիսի վերջին Նյու Յորք այցելության ժամանակ զգալիորեն սահմանափակել էր նրա տեղաշարժման ազատությունը: Այդ նույն կանոնները կիրառվել էին նաեւ ավելի քան տասը իրանցի դիվանագետների դեմ, որոնք աշխատում են Միավորված ազգերի կազմակերպությունում՝ Իրանի մշտական առաքելությունում եւ Նյու Յորքում ապրող նրանց ընտանիքների դեմ:
Նրանք կարող էին տեղաշարժվել միայն ՄԱԿ շենքի, այդ կազմակերպությունում Իրանի ներկայացուցչության, ՄԱԿ-ում Իրանի դեսպանորդի նստավյարի եւ Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի շենքերում: Այլ տեղաշարժերի համար հարկավոր էր ստանալ ԱՄՆ Պետդեպի օտարերկրյա ներկայացուցչությունների գործերի վարչության թույլտվությունը, դիմումը հարկավոր էր առնվազն 5 օր առաջ ուղարկել: