Մոսկվայում բլոգերին կարող էին սպանել և մարմինը ճամպրուկում թաքցնել խանդի պատճառով
Բլոգերին, որի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի վարձու բնակարանում՝ ճամպրուկի մեջ, խանդի պատճառով կարող է սպանած լինել նրա զուգընկերը։ Սպանությունից անմիջապես հետո կասկածյալը Եվրոպա է մեկնել։
Նշվում է, որ Մոսկվայի իր վարձու բնակարանը 24-ամյա Եկատերինան օգտագործել է որպես երկրպագուների հետ հանդիպման վայր։ Նա նաև զուգընկեր է ունեցել, որ ամեն ինչով ապահովել է աղջկան։
Պարբերականի տվյալներով՝ Եկատերինան վերջերս հարաբերություններ է սկսել իրենց զգալիորեն մեծ տղամարդու հետ, որի ասել է, թե վերջ է տվել նախկին սիրեցյալի հետ հարաբերություններին։
Ենթադրվում է, որ այդ երկուսից բացի Եկատերինան հարաբերություններ է ունեցել նաև այլ տղամարդկանց հետ։ Նրա լուսանկարները գտել են էսկորտ կայքերում։
Խաբված զուգընկերն, ամենայն հավանականությամբ, իմանալով այդ մասին՝ որոշել է վրեժխնդիր լինել։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են հայտնի բլոգերուհու՝ դանակահարված և մերկ վիճակում :