Նավալնու մոտ «եղնջատենդ» են ախտորոշել
Բժիշկները հոսպիտալացված Ալեքսեյ Նավալնու մոտ ալերգիկ ռեակցիա են հայտնաբերել, որը հայտնի է որպես «եղնջատենդ», տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Ինչպես նշվում է, նրան զննել է թերապևտը, որն էլ նման նախնական ախտորոշում է կայացրել։
Բացի այդ, նրան զննել է մայրաքաղաքի գլխավոր իմունաբան ալերգոլոգը, որը Նավալնու մոտ «կոնտակտային դերմատիտ» է հայտնաբերել դեմքի շրջանում և անգիոայտուց աչքերի մոտ։
Հենց դա էլ, ինչպես ընդգծվում է, առաջ է բերել այտուցները և դեմքի ցանը։
Նշվում է, որ ներկա պահին Նավալնու վիճակը բավարար է։ Այսօր՝ հուլիսի 29-ին, կորոշվի նրան դուրս գրելու հարցը։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է: