Բորիս Ջոնսոնն առնվազն 120 մլն դոլար կծախսի՝ «կոշտ» Brexit-ի գովազդի համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ից երկրի դուրս գալու նախապատրաստության ընթացքում մտադիր է գովազդային արշավ իրականացնել, հաղորդում է The Guardian-ը։
Նշվում է, որ խոսքը 100 մլն ֆունտի մասին է (առնվազն 120 մլն դոլար), որը կծախսվի առաջիկա երեք ամսում։
Հստակեցվում է, որ շուտով կհրապարակվի «կոշտ» Brexit-ի նախապատրաստության լրացուցիչ ծախսերի ծրագիրը՝ 1 մլրդ ֆունտի չափով, որի մեկ տասներորդը կծախսվի գովազդային արշավի համար։
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր դա կլինի ամենածավալուն արշավը։