ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի անունը հայտնի է. դա Հանրապետական կոնգրեսական Ջոն Ռեդքլիֆն է
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի թեկնածուի անունը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում կառաջադրի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռեթքլիֆին։
«Տեխաս նահանգից Ջոն Ռեթքլիֆն իմ կողմից կառաջադրվի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում»,-հայտարարել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ գերատեսչության գործող ղեկավար Դեն Քոթուսը օգոստոսի 15-ին պաշտոնաթող կլինի։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Քոթուսին ծառայության համար և հավելել, որ շուտով հայտնի կդառնա մարդու անունը, ով Ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի։