Կնոջ պատճառով կոնֆլիկտի հետեւանքով կրակել են տղամարդու ուղղությամբ
Իվանովո քաղաքի «Օբլակա» ակումբի մոտ կնոջ պատճառով կոնֆլիկտի հետեւանքով կրակել են տղամարդու ուղղությամբ, հաղորդում է Life-ը:
Ընդ որում՝ ենթադրյալ մարդասպանը փախուստի է դիմել հանցանքի վայրից արդեն ոստիկանների ժամանումից հետո:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհն անբարո առաջարկներ էր անում ակումբում գտնվող կանանց: Ֆազիլ Բ.-ն սկսել էր առանձնակի ուշադրություն դարձնել ոմն Քրիստինային: Կնոջը դա դուր չէր եկել, եւ նա զանգահարել էր ընկերոջը, որը կնոջ մոտ ժամանել էր տրավմատիկ զենք ունեցող իր ընկերոջ հետ: Ծեծկռտուքի ժամանակ վերջինս գործի էր դրել զենքն ու սպանել օպոնենտին՝ կրակելով նրա աչքին:
Դեպքի վայր ոստիկանության ժամանումից հետո հանցագործը փախուստի էր դիմել: Ընդ որում՝ ականատեսները ասում էին իրավապահներին, որ հրաձիգը հեռանում է, սակայն վերջիններս ուշադրություն չէին դարձրել իրենց խոսքերին: Այժմ նա հետախուզվում է: Հրաձիգի ընկերը կրակահերթից հետո դուրս էր թռել հողապատնեշից եւ կոտրել երկու ոտքերը: Տղամարդն արդեն հարցաքննվել է: