ԱՄՆ-ում նորապսակների խնդրանքը հյուրերին
Ամերիկյան Ֆլորիդա նահանգից նորապսակները որոշել են նշել իրենց հարսանիքն արտասովոր ձեւով․ նրանք խնդրել են իրենց հյուրերին, որոնք պետք է մասնակցեին հարսանիքին, նվերների փոխարեն բերել դպրոցի համար անհրաժեշտ իրեր, հաղորդում է Fox News-ը։
Մեթ եւ Քելի Քեմերոնները խնդրել են իրենց ընկերներին եւ հարազատներին օգնել սկսել համատեղ կյանքը ոչ թե նորապսակների համար նախատեսված նվերներով, այլ 70 աշակերտ ունեցող դպրոցին աջակցությամբ։
«Մենք քիչ կարիքներ ունեինք, կարող էինք ձեռքբերել անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք սկսեցինք մտածել որեւէ բարեգործական նախաձեռնության մասին, եւ, լինելով ուսուսիչ, ես շատ հավանել է դպրոցին օգնելու գաղափարը»,-պատմել է Քելին WTVT հեռուստաալիքին։
Նա յոթ տարի աշխատել էր որպես ուսուցիչ եւ պատկերացնում էր, թե ինչով կարելի է օգնել դպրոցին։ Եւ ահա հունիսին՝ Քելիի եւ Մեթի պսակադրության օրը, հյուրերից յուրաքանչյուրը նվերի փոխարեն բերել էր մեկական պայուսակ դպրոցի եւ աշակերտների համար անհրաժեշտ իրերով։