Իտալիայում ընդունել են Աստծուն անարգելու դեմ օրենք
Սաոնարա իտալական համայնքն ընդունել է Աստծուն անարգելու դեմ օրենքը, որը քրեականացնում է ցանկացած կրոնի եւ հավատքի նկատմամբ հարձակումները, գրում է Daily Mail-ը։
Երկրի հյուսիսում տեղակայված Սաոնարայի իշխանություններն այսուհետ կտուգանեն մինչեւ 400 եվրոյի չափով ցանկացածին, ով կխախտի նոր օրենքը։
«Աստծու նկատմամբ անարգանքը վիրավորական է։ Այն վիրավորում է ինձ։ Շնորհիվ այս օրենքի՝ դուք այլեւս չեք կարողանա վիրավորել ցանկացած կրոնը։ Մենք պետք է հարգանք ցուցաբերենք հավատքի նկատմամբ»,-հայտարարել է համայնքի ղեկավար Ուոլթեր Սթեֆանը։
Սաոնարայի քաղաքապետը, որը մոլի կաթոլիկ է, հայտարարել է, որ նոր օրենքը կոչված է դաստիարակել մարդկանց մեջ քաղաքակիրթ վերաբերմունք շրջապատողների նկատմամբ։
Սաոնարայի բնակչությունը կազմում է 10 000 մարդ։ Համայնքը տեղակայված է Վենետիկից գրեթե 25 կմ հարավ-արեւմուտքում։