Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը վարչական կալանքի տակ է հատուկ կալանավայրում, հոսպիտալացվել է Մոսկվայի № 64 կլինիկական հիվանդանոցում հուլիսի 28-ի առավոտյան, հաղորդում է Մեդուզա-ն՝ հղում կատարելով բուժհաստատության աղբյուրին:
Ներկայումս Նավալնին գտնվում է թերապեւտիկ բաժանմունքում: Բժիշկները հրաժարվել են նշել հիվանդանոց տեղափոխվելու պատճառները:
Ավելի վաղ 112 տելեգրամ-ալիքը հաղորդել էր, որ քաղաքական գործիչն ունի շատ ուժեղ ալերգիա. ախտորոշումը հաստատվել է: