Ավելի քան 3000 մարդ կատարել են ուխտագնացություն դեպի Իրանի Սուրբ Թադևոս վանք
Այս տարի ավելի քան 3000 մարդ ժամանել է Իրան Սուրբ Թադևոս հայկական վանքում ուխտագնացության համար: Այդ մասին հաղորդում է IRNA-ն:
Համաձայն աղբյուրի՝ այդ միջոցառումը մեծ նշանակություն ունի Իրանում բնակվող հայերի համար, որոնք ժամանում են իրենց հարազատների և մտերիմների հետ միավորվելու և հեռավոր բարեկամներին տեսակցելու համար:
Նշենք, որ այսօր անցկացվում է նաև մկրտության արարողություն:
Սուրբ Թադևոս վանական համալիրը 2008 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: