ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը բռնագրավել է ավելի քան 1 տոննա կոկաին 350 մլն դոլար արժողությամբ
ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը բռնագրավել է շուրջ 1180 կգ կոկաին 350 մլն դոլար արժողությամբ միջազգային ջրերում անցկացրած գործողությունների արդյուքում, հաղորդում է Fox News-ը:
Թմրանյութը բռնագրավվել է վեց առանձին գործողությունների արդյունքում Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Մեքսիկայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ափամերձ տարածքներում հունիս-հուլիս ամիսներին:
Նշվում է, որ միայն այս տարի ԱՄՆ-ի Առափնյա անվտանգության աշխատակիցները բռնագրավել են ավելի քան 104 տոննա թմրանյութ և ձերբակալել ավելի քան 400 թմրավաճառներ Խաղաղ օվկիանոսի տարածքում: