Ֆրանսիայում հայտարարվել է վտանգի բարձր մակարդակ հնարավոր ջրհեղեղի հետևանքով
Մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակն է հայտարարվել Ֆրանսիայի դեպարտամենտներում ջրհեղեղի վտանգի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությանը:
Խոսքը վերաբերում է հարավ-արեւելյան Էն, Դու, Դրոմ, Իզեր, Յուրա, Սավոյա եւ Վերին Սավոյա դեպարտամենտներին: Օրվա ընթացքում այդ շրջաններում օդերեւութաբանները կանխատեսում են հորդառատ անձրեւներ, որոնք կուղեկցվեն ուժգին քամով: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ որոշ դեպարտամենտներում սպասվում են 30-50 մմ տեղումներ, իսկ լեռնային տեղանքներում՝ 60-100 մմ տեղումներ: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հորդառատ անձրեւներն այդ տարածքում կարող են առաջացնել ջրով լցնել հիմնական ջրուղիներն ու շենքերի առաջին հարկերը:
Այդ դեպարտամենտների բնակիչներին խորհուրդ է տրվում ձեռնարկել ամվտանգության անհրաժեշտ միջոցները, զերծ մնալ ուղեւորություններից անձնական փոխադրամիջոցներով, ինչպես նաեւ հետեւել տեղական իշխանությունների խորհուրդներին:
Ուժգին անձրեւները Ֆրանսիայում տեղում են ուրբաթ երեկոյան ժամերից՝ փոխարինելով արտասովոր տապին, որը գրանցվել էր այս շաբաթ: Meteo France-ի տվյալներով՝ հինգշաբթին ամենաշոգ օրերից մեկն էր երկրի մետեոդիտարկումների պատմության մեջ: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել էր Փարիզում, Լիլում, Ստրասբուրգում, Ամյենում, Կանում: Ֆրանսիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել էր +42,6-ի ըստ Ցելսիուսի: Վերջին անգամ այդպիսի ջերմաստիճան էր գրանցվել 1947 թվականի հուլիսի 28-ին Փարիզում: