Կյանքից հեռացել է լրագրող և պատմաբան Վլադիմիր Կարա-Մուրզան
Հայտնի պատմաբան և հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան կյանքից հեռացել է 60 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է իր որդին սոցցանցերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իմ հայրը: Կյանքից հեռացել է առավոտյան ութին՝ իր ծննդյան օրը»,-գրել է Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսեր որդին:
Կարա-Մուրզան ծնվել է 1959 թվականին Մոսկվայում: 1981 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1992 թվականից սկսել էր ակտիվորեն համագործակցել հեռուստաալիքների հետ:
Ներկայիս ռուսական Առաջին ալիքում որպես ավագ խմբագիր եւ թղթակից կարճաժամկետ գործունեությունից հետո նա տեղափոխվել էր ՆՏՎ, որտեղ մինչեւ 2000-ականները «Այսօր կեսգիշերին» եւ «Դարի վկա» հաղորդումների հեղինակն ու հաղորդավարն էր:
ՆՏՎ-ից հեռանալուց հետո լրագրողը համագործակցել է ՏՆՏ-ի, ՏՎ-6-ի, ТВС, RTV եւ «Ցանցային հանրային հեռուստատեսություն» ալիքների հետ: Բացի այդ, աշխատել է տարբեր ռադիոկայաններում:
2007 թվականին Վլադիմիր Կարա-Մուրզան դարձել էր Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ: