Ծղրիդները «բռնազավթել են» Լաս-Վեգասը
Ծղրիդների հորդաները լցվել են ամերիկյան Լաս-Վեգաս քաղաք: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ծղրիդների երամները համատարած ծածկում են մայթերը՝ հատկապես ակտիվություն դրսևորելով գիշերային ժամերին:
Միջատաբանների կարծիքով՝ այս երթի պատճառը եղանակային պայմաններն են: Խոնավ ձմռան և գարնան զուգակցումը առաջին անգամ չէ, որ քաղաքը հանգեցնում է նման հետևանքների: Սակայն ծղրիդներն ինքնին անվտանգ են մարդկանց համար: Նրանք մնում են քաղաքում մի քանի շաբաթ, որից հետո «արտագաղթում են» հյուսիս:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը, այնուամենայնիվ, տարածել է նախազգուշացում վարորդների համար, որպեսզի նրանք զերծ մնան միջատների կուտակման վայրերից, քանի որ դրանք կարող են վատթարացնել ճանապարհներին տեսանելիությունը: