Քեյթ Միդլթոնը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրությանը կներկայանա սեպտեմբերի 12-ին
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրությանը կներկայանա սեպտեմբերի 12-ին:
Հաղորդվում է, որ նա արքայազն Ուիլյամի հետ կմասնակցի Tusk Trust բնապահպանական բարեգործական երեկոյին, որի ղեկավարը հենց Ուիլյամն է:
Քենսինգթոնյան պալատն արդեն հաստատել է միջոցառմանը նրանց մասնակցությունը, քանի որ այն ծրագրված է եղել վաղուց:
Դքսուհին հուլիսի 22-ին որդի է ունեցել, որին անվանել են Ջորջ Ալեքսանդր Լուի: