Մերձմոսկվայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել.կան զոհեր
Մերձմոսկվայի Սերպուխովի շրջանում թեթեւ շարժիչով Lake ինքնաթիռը դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությունից ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ փաստի առթիվ սկսվել է նախաքննական ստուգում:
«Նախնական տվյալներով, այսօր՝ մոտավորապես 12:55-ին, թեթեւ շարժիչով Lake ինքնաթիռը, որը դուրս էր եկել Դրակինո օդանավակայանից, դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել», - ասել է Մարկովսկայան:
Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբ, կազմակերպվել են անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ստուգման արդյունքների հիման վրա դատավարական որոշում կընդունվի:
Ավելի վաղ Մոսկվայի մարզի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ Դրակինո գյուղի շրջանում թեթեւ շարժիչով երկտեղանի ինքնաթիռն ընկել է ջրով հանքի մեջ:
Իրավապահ մարմիներում աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է օդաչուն եւ մեկ ուղեւոր: Նախնական տվյալներով՝ երկուսն էլ զոհվել են: