Գերմանիայում կինը փորձել է իր կողմից տպված կեղծ փողերով մեքենա գնել
Գերմանիայում կինը դժվար իրավիճակում է հայտնվել՝ փորձելով մեքենա գնել, երբ ավտոմոբիլային դիլերը նկատել է, որ նրա փողերը մի փոքր տարօրինակ տեսք ունեն:
Գնորդը երազում էր սլանալ շքեղ մեքենայով՝ փաստացի դրա ահամր ոչ մի ցենտ չվճարելով, սակայն դրա փոխարեն նրան տարել են ոստիկանական մեքենայով:
Դեպքը տեղի է ունեցել Կայզերսլաուտեռն քաղաքում. կինը մոտեցել է վաճառողին եւ նրան կանխիկ եվրո վճարել:
Թվում էր, թե դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, եթե չլիներ թղթադրամների կասկածելի տեսքը, որը նկատել էին վաճառողները եւ միանգամից զանգահարել ոստիկանություն:
Ոստիկանությունը խուզարկուություն էր անցկացրել կնոջ տանը՝ Փիրմազենս քաղաքում եւ սովորական տպիչ եւ 13000 կեղծ եվրո հայտնաբերել:
Կինը ձերբակալվել է եւ շուտով նրան մեղադրանք կներկայացվի: Նշվում է, որ Գերմանիայում կեղծ թղթադրամներով գնման փորձը պատժվում է առնվազն 1 տարի ազատազրկմամբ: