Ամերիկյան անօդաչու սարքը հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սահմանի մոտ
ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը ուրբաթ երեկոյան հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սեւծովյան ափի մոտ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսին։
04-2021 համարով անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին Global Hawk-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սեւ ծովի վրա, Ռուսաստանի սահմանի մոտ, այն թռչում էր Ղրիմի եւ Կրասնոդարի երկրամասի ափի երկայնքով։
Վերջին ժամանակներս օտարերկրյա անօդաչու սարքերը եւ հետախույզ ինքնաթիռներն ավելի հաճախ են սկսել հայտնվել Ռուսաստանի սահմանների մոտ։ Դրանք նկատվում են Սեւ ծովի վրա, Կալինինգրադի մարզի մոտ, ինչպես նաեւ Սիրիայում ռուսական կայաններից ոչ հեռու։
Չնայած պաշտպանության նախարարության կոչերին՝ Վաշինգտոնը հրաժարվում է դադարեցնել հետախուզական գործողությունները ռուսական սահմանների մոտ։