Ռուսաստանում պաթոլոգոանատոմը կրակել է հարբած տղամարդու վրա, որը փորձել է դիարանից կնոջ դիակը տանել
Բաշկիրիայում բժիշկ պաթոլոգոանատոմը ստիպված է եղել զենք կիրառել, որպեսզի պաշտպանվի հարբած տղամարդուց, որը ցանկացել է դիարանից տանել իր կնոջը: Շաբաթ՝ հուլիսի 27-ին այս մասին հայտնում է «Վեստի Բաշկորտոստան»-ը:
Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ հուլիսի 26-ին Բելորեցկի կենտրոնական շրջանային հիվանդանոցի պաթոլոգոանատոմիական բաժանմունքում:
50-ամյա տեղացի բնակիչը, գտնվելով հարբած վիճակում, գնացել է դիարան եւ սկանդալ սարքել՝ պահանջեոլվ իրեն հանձնել մի քանի օր առաջ մահացած կնոջ մարմինը:
Նրա եւ բժշկի միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ բժիշկը տրավմատիկ զենքից երեք անգամ կրակել է տղամարդուն:
Արդյունքում տղամարդուն հրազենային վնասվածքներով հոսպիտալացրել են, իսկ պաթոլոգոանատոմը դիմել է ոստիկանություն: Ներկայումս իրավապահ մարմինների աշխատակիցները փաստի առթիվ ստուգում են իրականացնում: