ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին օգտագործել Պենտագոնի ֆոնդերը սահմանին պատ կառուցելու համար
ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել 2.5 մլրդ դոլար Պենտագոնի ֆոնդերից հարավային սահմանին պատի մի մասի կառուցման համար, տեղեկացնում է BBC News-ը։
Համաձայն Գերագույն դատարանի այս որոշման՝ վերոնշյալ գումարը Պենտագոնի ֆոնդերից կարող է օգտագործվել Կալիֆոռնիայի, Արիզոնայի եւ Նյու Մեքսիկոյի նահանգներում պատերի կառուցման համար։
Կալիֆոռնիայի դաշնային դատարանը ավելի վաղ արգելել էր նախագահին այդ գումարը ծախսել պատի կառուցման վրա։
ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի 2016-ի ընտրարշավի հիմնական խոստումն էր եւ արժանացել է դեմոկրատ քաղաքական գործիչների կտրուկ առարկությանը։