ԱՄՆ-ն ավելացրել է պատժամիջոցների ցանկում Կուբայի եւս չորս կազմակերպություն
Ամերիկայի վարչակազմն ավելացրել է պատժամիջոցների ցանկում Կուբայի եւս չորս կազմակերպություն, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատկանում են Կուբայի Զինված ուժերին եւ եկամտաբեր են նրանց համար։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դաշնային ռեգիստրի կողմից ներկայացված ծանուցման մեջ նշված է, որ այս անգամ սահմանափակող միջոցները կիրառվել էին երկու հյուրանոցային համալիների եւ երկու պարբերականների դեմ։ Խոսքը վերաբերում է Hotel Palacio Cueto եւ Cayo Guillermo Resort Kempinski հյուրանոցներին, ինչպես նաեւ Casa Editorial Verde Olivo եւ Departamento de Seguridad del Estado Editorial Capitan San Luis պարբերականներին։
«Պետդեպարտամենտը հակված է ապահովել այն, որ ամերիկյան ֆինանսական միջոցները ուղղակիորեն չաջակցեն Կուբայի պետական անվտանգության ապարատին, ինչը ոչ միայն ոտնահարում էր կուբացիների իրավունքը, այլ նաեւ գործում էր Մադուրոյի կոռումպացված ռեժիմը սատարելու նպատակով»,-պնդում է ԱԳՆ-ը։ Ըստ այդ կառույցի՝ գործնականում նոր որոշումը նշանակում է, որ Ամերիկայի քաղաքացիներին եւ ընկերություններին արգելված է ֆինանսական գործարքներ կնքել սեւ ցուցակում ներառվածների հետ։