Պոմպեոն Աֆղանստանում հակամարտության մասշտաբների կրճատման «իրական առաջընթացի» հույս ունի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Աֆղանստանում հակամարտության մասշտաբների կրճատման «իրական առաջընթացի» հույս ունի։ Այս մասին նա ասել է Fox News-ի հարցազրույցում։
«Մենք հասել ենք իրական առաջընթացի։ Դա համաձայնեցվում է այն բանի հետ, ինչ նախագահն ասել էր մեկուկես տարի առաջ այն մասին, որ նա կցանկանար վերջ դնել այդ անվերջ պատերազմներին։ Աֆղանստանն այդ պատերազմներից մեկն է։ Ես կարծում եմ, որ դուք կտեսնեք իրական առաջընթաց գալիք շաբաթներին, երբ ավելի քիչ կլինի բռնությունը, կոնֆլիկտի մասշտաբները լիովին կկրճատվեն»։ Նա նշել է, որ հույս ունի, որ դա տեղի կունենա սեպտեմբերին։ Նրա խոսքով, երբ աֆղանստանցիները ազգային միասնության կառավարության կազմում, մյուս աֆղանստանցիները, թալիբները նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ միջաֆղանական երկխոսություն վարեն ճիշտ պայմաններ ստեղծելու համար, «մենք կկարողանանք սկսել ԱՄՆ զորքերի դուրսբերումը»։ «Այդ թվում ՆԱՏՕ ուժերը։ Բայց մենք պետք է դա այնպես անենք, որպեսզի կարողանանք առավելագույ չափով կանխել վտանգը, որ այդ տարածաշրջանում նորից տեղի կունենա ահաբակչական ակտ»։