Մեջբերումներ հայտնի գրքերից
-Աստծո ողորմության առաջ ոչ մի մեղք չափազանց մեծ չէ: Ես հաստատ գիտեմ այդ: Նա իր որդուն ուղարկեց' մահով քավելու համար աշխարհի չարիքը: Նա կների նաև ձեր մեղքը, եթե միայն ապաշխարհեք: Աղոթեցեք ու աղոթեցեք, որովհետև փրկությունը միայն աղոթքի ու ապաշխարհության մեջ է:-Մակ-Միլլան
Թեոդոր Դրայզեր «Ամերիկյան Ողբերգություն»
...Նա ժպտաց դժգույն, փաղաքշական ժպիտով, բայց նրա աչքերում այլևս ժպիտ չկար...
Թեոդոր Դրայզեր «Ամերիկյան Ողբերգություն»
Ծերուկը խորհուրդ տվեց ընկերներին մոռանալ ամեն բան, ինչ սովորեցրել էր ինքը աշխարհի և մարդկային սրտի մասին և ամենուր, որտեղ էլ նրանք լինեն, միշտ հիշեն, որ անցյալը կեղծիք է, որ հիշողության համար վերադարձի ճամփա չկա, որ յուրաքանչյուր անցած գարուն կորած է և որ ամենախենթ և ամուր սերը սոսկ վաղանցիկ երևույթ է:
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
Իսկական սերը ներում է բոլոր մեղքերը, բացառությամբ սիրո դեմ գործած մեղքը...
Օսկար Ուայլդ «Իդեալական ամուսինը»
Բայց դա կարո՞ղ է իրենց՝ դերասաններին բավարարել: Ո՛չ: Դերասանի աշխատանքն անվերջանալի է: Դերասանը անթիվ անգամ ապրում է մարդուն բաժին ընկած աշխարհի դրամաներն ու ողբերգությունները: Դերասանը առանձնահատուկ էակ է, նա ապրում է բոլոր մարդկանց ծանր ճակատագրերով: Յուրաքանչյուր ներկայացման մեջ նա նորից-նոր ընկղմվում է, և ոչ բոլոր դեպքերում իր ընտրությամբ, մեկ այս, մեկ այն կոնկրետ մարդկային կյանքի հակասությունների ու անհեթեթությունների մեջ: Եվ յուրաքանչյուր ներկայացման մեջ նրա բանականությունը նորից-նոր ընդհատվում է հարցերից հարցին.
-Լինե՞լ, թե՞ չլինել:
Խրիսանֆ Խերսոնսկի Նիկոլայեվիչ «Վախթանգով»