Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել. լրատվամիջոցներ
Իրանը լույս հուլիսի 25-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը հաղթահարել է 1000 կմ տարածք: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ ԱՄՆ վարչակազմում աղբյուրի հղումով:
«Թեև Shabaab-3 հրթիռը վտանգ չի ներկայացրել նավագնացությանը կամ ԱՄՆ բազաներին, հետախուզության տվյալներով, այս փորձարկումներն արձակումների ճշգրտությունն ու հեռահարությունը բարելավելու Իրանի ջանքերի մաս են հանդիսանում»,- Թվիթեր-ում հայտնել է հեռուստաալիքի մեկնաբան Բարբարա Սթարը:
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին: Իրանի հրթիռային ծրագիրը միջազգային հանրության շրջանում տարաձայնությունների պատճառ է հանդիսանում: ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը մեկնաբանում են այնպես, որ այն արգելում է Իրանին հրթիռային փորձարկումներ իրականացնել: