Ռոտերդամի իշխանությունները չոր հացից էներգիայի արտադրություն են սկսել
Ռոտերդամի իշխանությունները չոր հացից էներգիայի արտադրություն են սկսել, գրում է «Եվրոպուլս»-ը:
BroodNodig ծրագիրը թողարկվել է 3 տարի առաջ: Այդ ժամանակաշրջանում կազմակերպիչները 125 հազար կգ հաց են հավաքել: Դա բավարար է 50 բնակարան ամբողջ տարին կենսագազով ապահովելու համար:
Ռոտերդամը Նիդերլանդների՝ նման ծրագիր մշակող միակ քաղաքը չէ: Անցած տարի նման ծրագիր էին ներկայացրել Ամստերդամում:
Սննդի ուսումնասիրման նիդերլանդական կենտրոնի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ Նիդերլանդների բնակիչներից յուրաքանչյուրը 41 կգ ուտքելի է նետում, դրանից 22%-ը՝ հաց եւ խմորեղեն:
Բացի հացի նման այլընտրանքային օգտագործումից մասնագետները կոչ են անում ծրագրեր զարգացնել, որոնք կնվազեցնեն նետված հացի քանակը, այդ թվում՝ խանութներում եւ ռեստորաններում: Նման ծրագրեր Եվրոպայում արդեն գոյություն ունեն՝ օրինակ, Ռումինիայում խանութներն ու ռեստորանները պարտավոր են պիտանելիության ժամկետի ավարտից 3 օր առաջ ուտելիքը բարեգործությանը տալ, իսկ Ֆինլանդիայում արդեն 3 տարի գոյություն ունի բջջային հավելված, որն օգնում է վաճառողներին վաճառել ժամկետնանց մթերքները ցածր գներով: