Պոմպեոն ասել է, որ «ուրախությամբ» կմեկնի Թեհրան
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ «ուրախությամբ» կմեկնի Թեհրան, որպեսզի քննարկի լարվածությունը երկու երկրների հարաբերություններում։
Bloomberg-ի հարցազրույցում նա ասել է, որ հաճույքով կգնա իրանական հեռուստատեսություն, որպեսզի բացատրի պատժամիջոցների ամերիկյան պատճառները։ «Ես կողջունեի հնարավորությունը՝ անմիջականորեն խոսել իրանցի ժողովրդի հետ այն մասին, թե ինչ է նրա ղեկավարությունն արել եւ ինչպես է վնասել Իրանին»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, Պոմպեոն հերքել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի մեղադրանքները, թե ԱՄՆ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են, որ Զարիֆը նույնպես պատասխանատու է իրանական կառավարության համար՝ որպես «մարդ, որը լուսնի վրա է»։ «Ի վերջո, այդ ամենը ղեկավարում է այաթոլան»,- ասել է Պոմպեոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նպատակը «որքան հնարավոր է շատ կայունություն ստեղծելն է Մերձավոր Արեւելքում»։ «Այդպիսով մենք խափանեցինք գործարքը (իրանական միջուկային ծրագրի – խմբ.), մենք դադարեցինք նրանց փող տալ, մենք ճնշում ենք գործադրում իրանական ռեժիմի վրա եւ ստիպում ենք նրանց ընդունել կոշտ որոշումներ այն մասին, թե ինչպես են իրենց պահելու»,- ասել է Պոմպեոն։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական ղեկավարությունը փոխի իր վարքը, որպեսզի վերջնարդյունքում իրանական ժողովուրդը կարողանա ստանալ այն, ինչին արժանի է»։