Բրիտանացին կնոջը թաղել է տնային կենդանիների համար նախատեսված գերեզմանոցում
Բրիտանացին կնոջը թաղել է տնային կենդանիների համար նախատեսված գերեզմանոցում, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mirror-ին:
Մարտին սատկել էր Հետին և Հիլլարի Հյուզների շունը: Հենց այդ ժամանակ նրանք առաջին անգամ այցելել են Ֆլինտշիրում գտնվող տնային կենդանիների հմար նախատեսված գերեզմանոցը:
«Կինս անմիջապես ասաց, որ ցանկանում է, որ իրեն այդտեղ թաղեն՝ շան կողքին: Ես նույնիսկ չփորձեցի հակառակը համոզել նրան, իրականում, մի օր ես էլ նրան կմիանամ»,- պատմել է 79-ամյա տղամարդը:
Դրանից հետո նրանք մեծ հողատարածք են գնել: Հիլլարին մահացել է քաղցկեղից շան սատկելուց հետո մի քանի ամիս անց: