Թուրքիային չի կարելի վստահել, քանի որ չի կարելի վստահ լինել, որ նա կկանգնի ՆԱՏՕ-ի կողքին հակամարտության դեպքում. Բանդոու
Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, գրում է Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հատուկ օգնական Դուգ Բանդոուն American Conservative-ի հոդվածում:
Երկար տարիներ շարունակ Թուրքիան իրեն դրսեւորել է որպես քաղաքականապես անկայուն երկիր՝ ռազմական պատահական միջամտություն, 1974թ. Կիպրոս ներխուժում, գրեթե պատերազմ Հունաստանի հետ, 1980 եւ 1997թթ. ռազմական հեղաշրջում: Թուրքիան 2003թ. ԱՄՆ-ին մերժեց Իրաքի դեմ հյուսիսային ճակատ բացել՝ այդպիսով պառակտելով Պենտագոնի հետ հարաբերությունները: Ընդ որում, Թուրքիան շարունակում էր Սիրիայում վնասակար խաղ խաղալ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը Սիրիա թողեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, իսկ 2018թ. հարձակում սկսեց սիրիացի քրդերի դեմ, որոնց «Իսլամական պետության» դեմ համագործակցում էին ԱՄՆ ուժերի հետ:
Անկարան նաեւ հանդես եկավ Իսրայելի դեմ՝ հրաժարվելով ճանաչել հունական օդային տարածքը, եւ Բանդոուի խոսքով՝ այդպիսով խոչընդոտետ կիպրական կարգավորմանը:
Բացի այդ, Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել 2016թ. ռազմական հեղարջման փորձի կազմակերպման մասնակցության մեջ՝ Վաշինգտոնին դատապարտելով նրա համար, որ չի արտահանձնել թուրքիժ զինծառայողներին, որոնք Անկարան մեղադրում է դավադրության մեջ: Նրանց թվում է քահանա Էնդրյու Բրանսոնը:
Ներկայիս խնդիրներից է նաեւ Անկարայի կողմից ռուսական Ս-400 ԶՀՀ-երի ձեռքբերումը: ԱՄՆ պաշտոնական անձինք բազմիցս զգուշացրել են Թուրքիային, որ այդպիսով սպառնալիքի տակ է դրվում նրանց մասնակցությունն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին: Անցած շաբաթ Պենտագոնը Թուրքիային բացառեց այդ ծրագրից՝ զրկելով մոտ 9 մլրդ դոլարից: Կոնգրեսում կոչ են անում տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:
Սակայն Բանդոուի խոսքով՝ պետք է հրաժարվել պատժամիջոցներից, իսկ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից:
«Թուրքիային չի կարելի վստահել, քանի որ չի կարելի վստահ լինել, որ նա կկանգնի ՆԱՏՕ-ի կողքին հակամարտության դեպքում»,- ասել է Բանդոուն: