Չինական ստարտապը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերական մրցավազքի ուժգնացման ֆոնին հաջողությամբ փորձարկել է առաջին կոմերցիոն հրթիռը
Չինական ստարտապը հաջողությամբ փորձարկել է առաջին կոմերցիոն հրթիռը՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերական մրցավազքի ուժգնացման ֆոնին, հաղորդում է AFP-ը:
Glory Space Technology ընկերությունը՝ հայտնի որպես iSpace, հայտնել է, որ ուղեծիր 2 արբանյակ է ուղարկել Պեկինի ժամանակով ժամը 13:00-ին:
Չինական ստարտապերը հիմնականում կենտրոնացած են տիեզերական տուրիզմի փոխարեն միկրոարբանյակների արձակման համար տեխնոլոգիաների ստեղծմանը: Միկրոարբանյակները սովորաբեր ոչ մեծ չափի են եւ օգտագործվում են մշակաբույսերի, եղանակային պայմանների կամ տարերային աղետների տեղանքի մոնիթորինգի համար:
iSpace-ի կողմից մշակված Hyperbola-1 20 մետրանոց հրթիռը հասել է 300 կմ բարձրության՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
2 այլ մասնավոր արտադրողներ՝ LandSpace-ն ու OneSpace-ը չեն կարողացել անցած տարի իրենց հրթիռներն ուղեծիր ուղարկել: