Պերուում կսկսեն տարհանել բնակչությանը Ուբինաս հրաբխի շրջանից
Ուբինասի քաղաքապետ Իսաակ Թոլան ասել է, որ հինգշաբթի կսկսվի բնակիչների տարհանումը համանուն հրաբխի մոտ գնտվող բնակելի կետերից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Andina գործակալությանը։
«Այս անգամ Ուբինաս հրաբուխը մեծ քանակությամբ մոխիր է ժայթքում, իսկ երեկ հրաբուխը շիկացած քարեր է ժայթքել, ինչը վախեցրել է բնակչությանը, որը սկզբում չէր ցանկանում տարհանվել»,- քաղաքապետի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Տարհանման գործընթացը տեղի կունենա փուլ առ փուլ, հինգշաբթի կտարհանվեն առաջին 500 հոգին, որոնք ապրում են հրաբխին ամենամոտ բնակավայրում, տեղեկացնում է գործակալությունը։
Պերուի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել երկրի երեք դեպարտամենտներում Ուբինաս հրաբխի ակտիվանալու պատճառով։ Նախագահի եւ նախարարների խորհրդի հրամանագրի համաձայն՝ արտակարգ դրություն է հայտարարվել Մոկեգուա, Արեկիպա եւ Թաքնա դեպարտամենտներում 60 օրով։ Այս ռեժիմը նշանակում է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է պատրաստ լինեն օպերատիվ միջոցների ընդունմանը՝ կանխելու համար հրաբխի գործողության բացասական հետեւանքները։