Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է գնդակահարված բելառուսցի դիվանագետի վիճակի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է բելառուսցի դիվանագետ Ալեքսանդր Պոգանշևի վիճակի մասին, որն Անկարայում վիրավորում է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Բելառուսի դեսպանատան խորհրդականի ուղղությամբ կրակել են 5-6 անգամ։ Դրանից հետո կրակողն ինքնասպանություն է գործել։
«Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, սակայն վիճակը բավարար է»,-հայտարարել է Չավուշօղլուն։
Նա հույս է հայտնել, որ տուժածը կառողջանա։ Նախարարը նաև բացառել է միջադեպի քաղաքական դրդապատճառը։ Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացվել է վեճի պատճառով։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Թուրքիայում անհայտ անձը կրակել է բելառուս դիվանագետի վրա: