ԱՄՆ-ում սպիտակամորթ պրոֆեսորը դատի է տվել «սև» համալսարանին
ԱՄՆ-ում սպիտակամորթ պրոֆեսորը դատի է տվել Թասքիգի համալսարանին՝ պնդելով, որ իր աշխատավարձը չեն բարձրացնում տարիքային և ռասայական խտրականության պատճառով:
AP-ի հաղորդմամբ՝ ֆիզիկայի պրոֆեսոր Մարշալ Բեռնսը հայտարարել է, որ չի ցանկանում լքել համալսարանը, քանի որ շատ է սիրում իր ուսանողներին:
73-ամյա պրոֆեսորը հայտարարել է, որ դոցենտի աշխատավարձ է ստանում՝ չնայած նրան, որ պրոֆեսոր է 1980 թվականից: Նա պահանջում է 12 անգամ բարձրացնել իր աշխատավարձը:
Հայցում ասվում է, որ աֆրիկական և ասիական ծագում ունեցող պրոֆեսորները նրանից բարձր աշխատավարձ են ստանում՝ չնայած նրան, որ երիտասարդ են և քիչ ժամանակ են աշխատել համալսարանում:
1972թ. դոկտորական աստիճան ստացած Բեռնսը հայտարարել է, որ ստանում է 60 500 դոլար, այդ դեպքում, երբ երիտասարդ պրոֆեսորները վաստակում են 78 000-90 000 դոլար: