Թուրքիայում անհայտ անձը կրակել է բելառուս դիվանագետի վրա
Թուրքիայում անհայտ անձը կրակել է Անկարայում Բելառուսի դեսպանատան խորհրդական-պատվիրակի վրա, գրում է Hurriyet-ը:
Ինչպես նշվում է, խոսքն Ալեքսանդր Պոգանշև անունով դիվանագետի մասին է:
Պարզաբանվել է, որ տղամարդը հրազենային երկու վերք է ստացել և հոսպիտալացվել է ծար վիճակում:
Պարբերականի տվյալներով, կրակողը նախկին զինվորական է, որն ինքնասպան է եղել միջադեպից հետո: