Թուրքիայում տոնում են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հաղթանակը
Թուրքիայում տոնում են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հաղթանակը՝ հատուկ նշելով նրա թուրքական ծագումը: Թուրքական ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչները նշում են, որ «օսմանցու թոռը» կարող է ամրապնդել երկու երկրների միջեւ կապերը, գրում է Reuters-ը:
Նշենք, որ Ջոնսոնը թուրքական արյուն ունի: Նրա նախապապը՝ թուրք լրագրող Ալի Քեմալը, կարճ ժամանակով զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը Ահմեդ Թեվֆիկ-փաշայի օրոք: Օսման Ալին տեղափոխվել է Միացյալ Թագավորություն 1920թ. եւ անունը փոխել՝ Ուիլֆրիդ Ջոնսոն:
Չնայած Թուրքիայի, այդ թվում նաեւ Թուրքիայի նախագահի հասցեին Ջոնսոնի հեգնական արտահայտություններին՝ թուրքական որոշել ԶԼՄ-ներ Ջոնսոնին անվանում են «թուրք Բորիս»:
«Օսմանցու թոռը վարչապետ է դառնում: Վարչապետ Չանկըրըի արմատներով»,- գրում է Sozcu պարբերականը:
Ջոնսոնին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Twitter-ում նշելով, որ Թուրքիայի եւ Մեծ Բրիտանայի հարաբերությունները կբարելավվեն: Նրան շնորհավորել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն՝ կիսվելով տեսանյութով, որում Ջոնսոնին հարցնում են նրա թուրքական արմատների մասին:
Demiroren գործակալությունը մեջբերում է վերոնշյալ թուրքական շրջանի բնակչի խոսքը, որն ասում է՝ «Մեր գյուղացին վարչապետ դարձավ»: Բնակիչը նշում է, որ Ջոնսոնը պետք է հպարտանա իր թուրք նախապապերով:
Ջոնսոնի եւ Թուրքիայի հարաբերությունները, սակայն, հարթ չեն: 2016թ. Ջոնսոնը 1000 ֆունտ հաղթեց Էրդողանի մասին բանաստեղծությունների լրագրողական մրցույթում: Նրա հորինած բանաստեղծության մեջ ասվում է «անկարացի տղա», «այծ» արտահայտություններ, եւ ինչպես գրում են ոստիկանական արձանագրություններում՝ «սեռական բնույթի գործողություններ»:
Իսկ նույն տարվա սեպտեմբերին Ջոնսոնն այցով հյուր գնաց այդ «անկարացի տղայի մոտ»: Ջոնսոնի խոսքով՝ այդ հանդիպումն անցավ դրական եւ կառուցողական մթնոլորտում:
Կառավարամետ Aksam պարբերականը գրում է, որ Ջոնսոնին, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Թերեզա Մեյին, օգնել է թուրքական ֆոլկլորը:
2012թ. նա Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում մրցանակ ստացավ Ռիզե նահանգի մասին պատվածքի համար, որտեղ ծնվել է Էրդողանը: Համաձայն լեգենդի՝ ոչ ոք չի կարող վարչապետ դառնալ, եթե կարողանում է քամանչա նվագել: Ջոնսոնը փորձեց, եւ չնայած նրա սահմանափակ կարողություններին, կարծես, լեգենդն աշխատեց: «Քամանչան հաջողություն բերեց»,- գրում է Aksam-ը: