Յասին Ակտայը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին լուրը
Իշխող թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի խորհրդական Յասին Ակտայը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հերքել է Թուրքիայի նախագահ եւ իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին լուրը:
«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ամեն տարի, որպես կանոն, մեր նախագահը արձակուրդ է մեկնում: Եվ այս շրջանում նրա բացակայությունը նման շահարկումների համար բարենպաստ ֆոն է ստեղծում»,- ասել է նա:
Էրդողանը չի հայտնվել հանրության առջեւ հուլիսի 18-ից: Վերջին անգամ նա նման երկար ժամանակով չէր հայտնվել հանրության առջեւ 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից առաջ: