Ֆրանսիայում նախկին նախարարին փակել են զուգարանում եւ 55 հազար եվրոյի կողոպտել
Անհայտ անձինք կողոպտել ենմ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Տյերի Բրետոնին՝ նրան կնոջ հետ փակելով զուգարանում եւ տանելով ավելի քան 55 հազար եվրոյի գողոն, հաղորդում է France Info-ն:
Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը մայրաքաղաքի XIV շրջանում:
Բրետոնը, որը ներկայումս գլխավորում է Atos ընկերությունների խումբը, եւ նրա կինն արդեն պառկել էին քնելու, երբ երկու սեւազգեստ անհայտ անձինքն ներխուժել էին նրանց տուն եւ սկսել ծեծել նրանց՝ հարվածելով հատկապես դեմքին:
Այնուհետ կողոպտիչները սկսել էին ատրճանակներով սպառնալ նախկին նախարարին ՝ պահանջելով բացել սեյֆը, որտեղ պահվում էին զարդերը:
Բրետոնը հնազանդվել էր եւ զարդերը տվել նրանց: Դրանից հետո տան սեփականատերերին եւ նրանց վարորդին փակել էին զուգարանում: Այդ ժամանակ կողոպտիչները շարունակել էին ստուգել տունը, այնուհետ փախուստի դիմել:
Գողոնի ընդհանուր արժեքը, որի թվում ադամանդներով ապարանջան է եւ ոսկու ձուլակտոր, գնահատվում է ավելի քան 55 հազար եվրո: