Տղամարդկանց ցանկանում են արգելել մերկիրան շրջել քաղաքում
Ռուսաստանում Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել օրենսդրորեն արգելել քաղաքներում տղամարդկանց մերկիրան շրջել, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։
Պատգամավորի կարծիքով՝ այդ տեսքը «էսթետիկորեն սխալ է»։
«Այդպես կարելի է շրջել լողափում, մարգագետնում, տանը, իսկ փողոցներում և զբոսայգիներում առանց շապիկի շրջել չի կարելի»,-հայտարարել է Միլոնովը։
Նա հավելել է, որ այդ տեսքն այն մարդկանց ինքնադրսևորումն է, որոնք երրորդ դասարանից պակաս կրթություն են ստացել և «շիմպանզեի մակարդակի են»։ Այդպիսով նրանք ինքնարտահայտվում են։
Միլոնովն ընդգծել է, որ իր նախաձեռնությունը կարճ կիսաշրջազգեստներին չի վերաբերում։