Իրանը անհրաժեշտության դեպքում կօգտագործի իր միջմայրցամաքային անօդաչու թռչող սարքեր
Իրանը միջմայրցամաքային անօդաչու թռչող սարքեր ունի եւ դրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործի: Այս մասին հայտարարել է Իրանի նավատորմի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Խանզադին, հաղորդում է PressTV-ը:
Նրա խոսքով՝ Իրանը վերահսկում է Պարսից ծոցում ամերիկյան նավերը եւ կարող է «խիզախորեն հայտարարել, որ վերահսկում է թշնամական բոլոր նավերը»:
Խանզադին նշել է, որ Իրանն ունի մահաբեր անօդաչու թռչող սարքեր, որոնք կօգտագործի անհրաժեշտության դեպքում: