Թուրքիայում մաքսանենգության կասկածանքով հայաստանցի է ձերբակալվել
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ոստիկանները Հայաստանի քաղաքացի են ձերբակալել։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա ներկրած 650 տուփ ծխախոտ, 220 տուփ թութուն եւ 21 շիշ ալկոհոլային խմիչք։
Մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի։ Այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն։