Մեծ Բրիտանիայի դեսպանի և Թրամփի միջև սկանդալի պատճառ է դարձել երիտասարդ լրագրողը
Անգլիական The Daily Mail պարբերականը գրում է, որ 19-ամյա բրիտանացի լրագրող Սթիվեն Էդգինթոնը իրեն գաղտնի հեռագրերի արտահոսքի աղբյուր է համարում, որոնցում ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «անկարող» և «չլիազորված» է անվանել։
Նշվում է, որ աղբյուրներից մեկը լրագրողի համար ընթերցել է Դերոքի նամակից հատվածներ, որը հասցեագրված է եղել Անգլիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկ Սեդվիլին։ Հենց դրանում էլ բրիտանացի դեսպանն իր անպատշաճ բնութագրումներ է թույլ տվել ինչպես Թրամփի, այնպես էլ նրա վարչակազմի վերաբերյալ։
Նյութը պատրաստելիս Էդինգթոնն իր գործընկեր Իզաբել Օուքշոթի հետ որոշել է չնշել, որ հեղինակն ինքն է, քանի որ հրապարակումը միանշանակ բնույթ չէր կրում։