Թրամփը հայտարարել է պետական պարտքի առաստաղի շուրջ պայմանավորվածության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկամյա բյուջեի և պետական պարտքի առաստաղի վերաբերյալ Կոնգրեսի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Համաձայնագիրն աջակցել են Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելը, փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքարթին։
«Դա իսկական փոխզիջում է, որը հերթական հաղթանակը կդառնա մեր հիանալի զինվորականների և վետերանների համար»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
Փետրվարին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Սենատից հետո հաստատել է մինչև այս տարվա սեպտեմբեր կառավարության բյուջեի նախագիծը։