Մեգան Մարքլը կատարելու է Եղիսաբեթ II-ի վերջին կամքը
Մեգան Մարքլը, Սասեքսի դքսուհին, կկատարի թագուհու վերջին ցանկությունը, երբ նա մահանա, հաղորդում է Express.co.uk-ը՝ հղում անելով ITV News-ի նախկին խմբագիր Թիմ Էվարթի խոսքերին:
Նրա ենթադրությունների համաձայն, թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո միապետների ընտանիքի հանդեպ հետաքրքրությունը կարող է մարել: Նա կարծում է, որ ժառանգորդը բավականաչափ հանրահայտ չէ մարդկանց ուշադրությունը մշտապես գրավելու համար: Սակայն արքայական ընտանիքում Մեգան Մարքլի հայտնվելը կարող է փրկել իրավիճակը, վստահեցրել է փորձագետը:
«Կարծում եմ, որ Հարին և Մեգանը կարողացան ներգրավել երիտասարդ սերնդին, ինչը որ ուզում էր թագուհին»,- հայտարարել է Էվարթը: