ԱՄՆ-ն կարող է 10 օրում ջնջել Աֆղանստանը երկրի երեսից․ Թրամփ
ԱՄՆ-ն կարող էր Աֆղանստանը 10 օրում ջնջել երկրի երեսից։ Այս մասին երկուշաբթի Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է The Hill-ը։
«Եթե մենք ցանկանայինք Աֆղանստանում պատերազմ սկսել և հաղթել, ես մեկ շաբաթ անց կարող էի հաղթել։ Ես պարզպաես չեմ ցանկանում 10 մլն մարդու սպանել»,-ասել է Սպիտակ տան առաջնորդը։
Թրամփի խոսքով՝ ինքը կնախընտրեր ամերիկյան զորքերի դուրսբերումը և տարածաշրջանում ռազմական հակամարտության ավարտը, որը շարունակվում է արդեն 20 տարի։
Աֆղանստանում ԱՄՆ-ի զորամիավորման քանակը 14 հազար մարդ է։