Դեռահասները մագլցել են 111 մետրանոց աշտարակի սրաձողի վրա
Սիդնեյում երկու պատանիներ բարձրացել են 111 մետրանոց երկնաքերի AWA աշտարակի սրաձողի գագաթը: Միջադեպը տեսագրվել է ականատեսի կողմից, տեսանյութը հայտնվել է Twitter-ում:
Գրասենյակի աշխատակիցը տեսել է, թե ինչպես են չորս պատանիներ «գրոհում» երկնաքերի սրաձողը: Նրանցից երկուսը շուտով հանձնվել են և իջել ներքև, իսկ մյուս երկուսը բարձրացել են 111 մետրանոց շենքի ամենավերևի մասը: Այն կառուցվել է 1930-ականների վերջին՝ Amalgamated Wireless Australasia Limited ռադիոհեռարձակում իրականացնող ըկերության համար:
Դեռահասները առանց ապահովագրության մագլցել են ռադիոաշտարակի վրա, նրանցից մեկը բարձրության վրա սելֆի է արել, բռնվելով ընդամենը մեկ ձեռքով:
Երբ տղաները իջել են ներքև, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: