ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցը պարեկավորող կոալիցիա է ստեղծում
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցը պարեկավորող կոալիցիա կստեղծի։ Այս մասին WFTV 9 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
Նրա խոսքով՝ պարեկավորման նպատակը առևտրային ճանապարհները բաց պահելն է։
«Դրան կմասնակցեն ժողովուրդներ ամբողջ աշխարհից։Դա զսպող գործողություն է»,-հայտարարել է պետքարտուղարը։
Փոմփեոն հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հստակ հասկացրել է՝ «ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում»։
«Մենք պարզապես ցանկանում ենք, որ այն դադարեցնի ամբողջ աշխարհում ահաբեկչական գործունեությունը։ Եվ այդ պատճառով մենք աշխատում ենք Իրանի ղեկավարությունը փոխելու շուրջ»,-ընդգծել է նա։