Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը կտրուկ ավելացել է
Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները։
Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությունում նշվում է, որ 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության տնտեսական աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակաընթացքում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։
Հետազոտությունում նշվում է նաև, որ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը։ Միևնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից և Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։