Իրանում գեղեցկուհուն արգելել են քաղաքականությամբ զբաղվել
Իրանում աղջկան, մանեքենուհու արտաքին ունենալու պատճառով, արգելել են զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հաղորդվում է, որ Կազվին քաղաքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քաղաքական խորհրդատուի պաշտոնում ընտրված աղջկան հեռացրել են պաշտոնից՝ գեղեցիկ և մանեքենուհու արտաքին ունենալու պատճառով: Այդպիսի որոշում կայացրել են տեղի կրոնական խորհրդի ներկայացուցիչները՝ աղջկան զրկելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: