Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ռեյդի ընթացքում կեղծ մոտ 271 մլն դոլար են առգրավել
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ռեյդի ընթացքում կեղծ մոտ 271 մլն դոլար են առգրավել, հաղորդում է Hurriyet-ը:
Հատուկ գործողությունների արդյունքում 5 մարդ է ձերբակալվել:
Պարբերականը նշում է, որ ձերբակալվածներից մեկն ավելի վաղ ազատ է արձակվել 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի կասկածանքով ձերբակալվելուց հետո: