Գիտնականները խորհուրդ են տալիս համակարգչի մոտ սուրճ կամ թեյ չըմպել
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ համակարգչի մոտ թեյ կամ սուրճ ըմպելը վնասակար է առողջությանը: Համակարգիչն էլեկտրամագնիսական հոսանքներ է հաղորդում բաժակին, իսկ դա իր հերթին կարող է ազդել հեղուկի վրա:
Մարդու օրգանիզմը բավականին զգայուն է հատկապես ջրի պարագայում: Հայտնի է, որ մարդիկ կարող են սուր աղիքային վարակումներ ունենալ հենց ջրից: Քչերին է այս փաստը հայտնի, սակայն գրեթե բոլորը սուրճ կամ թեյ ըմպում են համակարգչի մոտ` աշխատելիս կամ պարզապես սոցցանցերից օգտվելու ժամանակ:
Գիտնականները խորհուրդ են տալիս հետևել այդ կանոնակարգին. սրճել և թեյել համակարգչից հեռու: